-
05.11.2019|
00:24
...թե կենդանաբանական այգում մուֆլոնին կերած շները եղել են ոչ թե կենգուրուներին կերած փողոցային շները, այլ... «Գիշերային այդ ակցիան» լավ կազմակերպված դավադրություն է եղել ընդդեմ կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի, որի օրոք ցայդ էլ կենդանիների որոշակի անկումներ եղել են` տարբեր պատճառներով:
-
01.11.2019|
00:43
...թե իշխանությունները դեռ հույսները չեն կտրում, որ իրականում և իսկապես շատ ծանր հիվանդ Մանվել Գրիգորյանը որևէ ցուցմունք կտա Քոչարյանի դեմ` Մարտի մեկի դեպքերի, բանակի ներգրավվածության մասով, կամ ինչ-որ բան «կպատմի» Հոկտեմբերի 27-ի մասին։
-
29.10.2019|
00:44
...թե «նոր» Հայաստանում աբսուրդի թատրոնը նոր թափ է հավաքում: Աբսուրդի առաջին արարն այն էր, որ վարչապետի ոչ անհայտ «կոռուպցիոնագետ» Արեն Մկրտչյանի «պասով»` «Վիոլա ջրի» սկանդալային բացահայտումների հետ կապված գործ հարուցվեց ՀՔԾՀ-ի պետի, նրա 7 աշխատակիցների «նկատմամբ»`առանձնապես խոշոր չափերի կաշառք տալու և ստանալու առնչությամբ:
-
25.10.2019|
00:36
...թե ժամանակ առաջ հետաքրքիր զարգացումներ են ընթացել Մոսկվայի հետ հարաբերություններում` Նիկոլ-Էդմոն-ռուսական կողմ «եռանկյունով»:
-
22.10.2019|
00:25
...թե ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի գլխին սև ամպեր են կուտակվում: Ժամանակին Նիկոլ Փաշինյանին պառլամենտից տանելու գնացած, բարոյականության, իրավաբանության նորմերի վրայով վաղուց «սալդո» արած, և դրա շնորհիվ նույն Նիկոլի «ձեռքից» երեկ գեներալ-լեյտենանտի կոչման «արժանացած գլխավոր դատախազն այս օրերին նոր խնդրի առջև կկանգնի Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերողի» գործի առնչությամբ:
-
18.10.2019|
00:55
...թե «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության ամեն նիստից առաջ խիստ «վետո» է դրվում ներկաների առաջ. «Ով էս սենյակից մի խոսք դուրս հանեց, նրա...»:
-
15.10.2019|
00:40
...թե նոր Հայաստանի իշխանությունների համար «հազար դրամների» հիմնադրամը Օվերտոնի պատուհան է դարձել, որից կարող են ցած նետվել:
-
11.10.2019|
01:00
...թե Հայաստանում տեղի ունեցած ԵԱՏՄ նեղ կազմով նիստի ժամանակ խիստ «էկզոտիկ» պահ է «արձանագրվել»՝ «դուզ» խոսքը հումորով ասելու վարպետ Լուկաշենկոյի կատարմամբ:
-
08.10.2019|
00:28
...թե ուժային կառույցներում, մասնավորապես ԱԱԾ-ում, լուրջ անհանգստություն կա` ով է դառնալու կառույցի ղեկավարը:
-
04.10.2019|
00:36
…թե «Իմ քայլը» պատգամավորական խմբակցության պատգամավորների մեծ մասի համակրանքը ոչ թե Անդրանիկ Քոչարյանի, այլ Արփինե Հովհաննիսյանի կողմն է:
a>
|